Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը

75
Այսօր, 00:36
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Նոյեմբերի 19-ին տեղի կունենա Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարներ՝ Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերի 19-ին անցկացնել եռակողմ հանդիպում նախագահներ Պուտինի, Սիի և Թրամփի միջև։ Այն տեղի կունենա Շենժենում՝ APEC-ի գագաթնաժողովի շրջանակներում», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Շենժենում APEC-ի գագաթնաժողովը կանցկացվի նոյեմբերի 18-ից 19-ը։