«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան
![]() «Հայաստանի նկատմամբ կա սպառնալիքների որոշակի ցանկ, որը կամաց-կամաց մեջտեղ է գալիս: Դրանցից մեկը ՀՀ-ի էներգետիկ անկախության զրկումն է, այսինքն՝ էներգետիկ կախվածության մեծացումն է Թուրքիայից և Ադրբեջանից, որը Եվրոպան կոչում է նոր հայակական էներգետիկ անկախության համակարգ և պատրաստ է մինչև 500 մլն դոլար տալ»,- «168»-ի եթերում ասել է «ՀայաՔվե»-ի անդամ, էներգետիկ և միջազգային հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից նավթ և նավթամթերք ներկրելու հնարավորությունը: Նա ընդգծել է, որ Հայաստան նավթ ուղարկելու պայմանավորվածության հետ կա երկրորդ կետ, որի մասին քիչ են խոսում: «Այն է, որ հայկական կողմը համաձայնել է Ադրբեջանին հնարավորություն տալ գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը: Այսինքն՝ համատեղ հանձնաժողով է ստեղծվում՝ Սոթքի հանքավայրի, ինչը իր մեջ նույնպես շատ մեծ վտանգ է պարունակում, որովհետև առանց այդ էլ Սոթքի հանքավայրի մի մասն անցել է ադրբեջանցիներին, Սոթքի վերամշակման գործարանն այլևս չի աշխատում: Այժմ հայկական կողմը համաձայնել է թույլ տալ Ադրբեջանին գալ և հանձնաժողովի միջոցով, իբր թե հայերի հետ միասին, վերահսկողություն կամ վերստուգում կազմակերպել»,- նշել է փորձագետը՝ հավելելով. «Սրանք ՀՀ-ի ինքնիշխանության զրկման որոշակի քաղաքական գործընթացներ են»: |

«Սիրիայում վերջին զարգացումները և դրանց նշանակությունը սիրիահայ համայնքի համար». Արմեն Պետրոսյան
5500:00
Թրամփն առաջարկում է Եվրոպային Գրենլանդիայի փոխարեն կենտրոնանալ Ուկրաինայի վրա
145Երեկ, 22:29
Ղեկավարներ, որոնց Թրամփը հրավիրել է անդամագրվել Գազայի կարգավորման «Խաղաղության խորհրդին»
97Երեկ, 20:12
«Եվրոպան կարող է ստեղծել անվտանգության նոր դաշինք առանց ԱՄՆ-ի»․ #Politico
165Երեկ, 18:37
«Կարծում եմ՝ ովքեր խուսափել են բանակից, պետք է իրավունք չունենան պետական համակարգում աշխատելու». Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)
127Երեկ, 18:24
«Որոշել եմ Եվրոպական խորհրդի արտահերթ նիստ հրավիրել»․ Կոշտա
195Երեկ, 17:31
