«Թրամփի ծրագիրը ոչնչով չի տարբերվում Զանգեզուրի միջանցքից»․ Վելայաթի
1235
Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ., 14:42
![]() Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Կովկասի վերաբերյալ, այսպես կոչված, Թրամփի ծրագիրը ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքի» նախագծից, և Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է այս նախաձեռնությանը։ Այս մասին գրում է IRNA-ն։ Վելայաթին նշել է, որ փորձը ցույց է տալիս որոշակի օրինաչափություն. ամերիկյան կողմը հաճախ մտնում է զգայուն շրջաններ տնտեսական նախագծեր իրականացնելու պատրվակով, բայց ժամանակի ընթացքում նրանց ներկայությունը անխուսափելիորեն ընդլայնվում է մինչև ռազմական և հետախուզական մակարդակներ։ Նա նշել է, որ Իրանի սահմանների մոտ ԱՄՆ ցանկացած ներկայություն կներկայացնի ակնհայտ անվտանգության սպառնալիքներ։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
