«Դուք եք ադրբեջանցիների հետ ջերմ հարաբերությունների մեջ, զանգեք, հարցրեք». Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին
![]() Անդրադառնալով իր ելույթի վերաբերյալ ՔՊ-ականների արձագանքներին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց. «Հիշեցնեմ՝ մենք ասում էինք՝ 8 մլրդ-ից ավելի պարտքը մեծացրել եք, պարտքը զտեք, առանց դրա ինչքան կլիներ տնտեսական աճը: Հնչեց Փաշինյանի պատասխանը՝ 8 մլրդ-ով զենք ենք առել... Ես ընդամենն առաջարկել էի կողմնորոշվել՝ էդ 8 մլրդ-ը գնացել է զենքի՞ն, որովհետև եթե գնացած լիներ, հիմա մենք Լուսնի վրա լազերային թնդանոթներ դրած կլինեինք»: Դահլիճից արձագանքներ հնչեցին, ինչին ի պատասխան Խաչատրյանն ասաց. «Ես չգիտեմ՝ Ադրբեջանն ինչ է արել, դուք եք իրենց հետ ջերմ հարաբերությունների մեջ, զանգեք, հարցրեք»: Հիշեցնենք՝ ԱԺ-ում վարկային տարբեր նախագծեր են քննարկվում. ընդդիմադիր և իշխանական պատգամավորները ինչպես թեմայի, այնպես էլ նախկինում արված հայտարարությունների վերաբերյալ ելույթներ են ունենում: |

Թրամփը փորձում է ստեղծել ՄԱԿ-ի այլընտրանք՝ «Խաղաղության խորհուրդ»
10918:31
«ՀՀ-ում ու Բաքվում տասնյակ հայեր ապօրինի ազատազրկված են իրենց՝ ՀՀ-ն թույլ չտալ դարձնել թուրքական նահանգ նպատակի համար». Վարուժան Գեղամյան
9114:06
««Խաղաղության և համագործակցության» մասին հայտարարությունները ՀՀ նոր իշխանություններին կտան մանևրելու լայն հնարավորություն». Արա Պողոսյան
12212:30
«Գերմանիայում կոչ են արել ԵՄ-ին՝ պատասխան մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի դեմ». #NTV
16911:20
«Եթե ռուսները ստանային միջանցքը, արդյոք Արցախի ժողովուրդը չէր ենթարկվի բռնի տեղահանության». Թաթուլ Հակոբյան
13210:36
«Սիրիական բանակը քրդական ուժերին դուրս է մղել Ռաքքայի ռազմական օդանավակայանից». #AlIkhbariya
19410:27
