«Ժողովուրդն ասում է՝ ինձ հարցրե՞լ ես, ես ուզո՞ւմ եմ թշնամություն անել ատոմային պետության հետ». Սևակ Հակոբյան
![]() Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Ռուսաստանի դեմ պայքարի քարոզչական էլեմենտը լավ աշխատել է վերջին տարիներին, բայց անկեղծ ասած՝ ես հարցումների ժամանակ չեմ հանդիպել քաղաքացիների, որ պատրաստ են դառնալ թշնամի Ռուսաստանին։ Ժողովուրդն ասում է՝ այո, սխալներ ունի, հարցեր ունենք, բայց մեր անվտանգությունը, տնտեսական աճն իրենց հետ է կապված։ Եվրոպան ուզո՞ւմ է, թող թշնամանա, բայց թող ինձ չխառնի։ Ժողովուրդը դա՛ է ասում, ինձ հարցրե՞լ ես, ես ուզո՞ւմ եմ թշնամություն անել երկրագնդի 1/6 ցամաքը տիրապետող ատոմային պետության հետ։ Հետո՞ ինչ, որ դրա համար Եվրոպան փող է տալիս։ Չեմ ուզում էդ փողը։ Իշխանությունը 2021 թվականի ընտրություններում լրիվ ուրիշ արտաքին քաղաքական ծրագրով է ընտրվել։ Շատ ուսանելի է, ի դեպ, վրացիների փորձը։ Նրանք հասկացան ինչ է իրենցից պահանջում Եվրոմիությունը և հետ քաշվեցին։ Վրաստանում հենց իշխանությունն է ասում՝ չեմ ուզում Ռուսաստանի հետ պատերազմ, մի խառնեք մեզ, մեզ մոտ իշխանությունը վտանգներն անտեսում է, ժողովուրդն է զգուշացնում»։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«ՀՀ-ում Իրանի դեսպանը գիտի, որ Օմեգային Վաշինգթոն են կանչել հակաիրանական կոալիցիայի հարցերով». Միհրան Հակոբյան
5700:54
«Մենք նորություններ ունենք Իրանի մասին». Թրամփ
8700:52
Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազար դրամ պարգևավճար է ստացել
7900:12
«Արդարության ու արդարադատության սովն ակնհայտ են այսօր»․ Ռուբեն Մխիթարյան
6200:06
«Պետք է ամեն օր աշխատել ու անխոնջ պայքարել մյուսների վերադարձի համար»․ Գևորգ Ստեփանյան
5700:00
«Թուրքիան շուտով կդառնա նոր միջուկային տերություն». Արա Պողոսյան
72Երեկ, 23:54
