Երևան`   -2 °C
Այսօր`   Կիրակի, 18 հունվարի, 2026 թ.

«Նիկոլ Փաշինյանը դոլարով միլիոնատեր չէ, որ վաղը վախենա ապօրինի գույքի բռնագանձումից». Նարեկ Գրիգորյան

155
Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ., 13:18
«Նիկոլ Փաշինյանը դոլարով միլիոնատեր չէ, որ վաղը վախենա ապօրինի գույքի բռնագանձումից». Նարեկ Գրիգորյան

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանն արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին՝ ասաց, որ իշխանությունը և՛ ասֆալտ է նորոգում, և՛ դպրոց սարքում, և՛ զենք գնում: «Բայց այդ գումարները ոչ միայն վարկային համաձայնագրերով են գեներացվում, այլ բյուջեն չթալանելով, չմսխելով: Այդ գումարները ՔՊ որևիցե պատգամավորի, նախարարի դղյակ չի դառնում: ՔՊ կուսակցության ղեկավար, վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը չի դառնում դոլարով միլիոնատեր, որ վաղն էլ վախենա ապօրինի գույքի բռնագանձումից»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը: