Երևան`   -1 °C
Այսօր`   Կիրակի, 18 հունվարի, 2026 թ.

«Նկարահանող տասնյակ սարքեր, զրո բացահայտում». Գառնիկ Դանիելյան

180
Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ., 17:30
«Նկարահանող տասնյակ սարքեր, զրո բացահայտում». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց՝ կարևոր է, որ քաղաքացիներն ունենան վստահություն՝ իրավապահ համակարգին դիմելու ու պատշաճ քննության արժանանալու: «Ի՞նչ ունենք հիմա, ունենք տարբեր հանցագործությունների աճ ու վստահելիության մինիմալ շեմ... Համակարգերը, որոնք պարտավոր են հետևից գնալ, հասկանալ՝ հանցագործություն կատարողներն ովքեր են, տեսանկարահանող տասնյակ սարքերի առկայությամբ՝ զրո բացահայտում: Բայց եթե պետք լինի իմանալ՝ էս կամ էն ընդդիմադիր գործիչն ում հետ քանի բաժակ սուրճ է խմել, խնդրեմ, էնքան ինֆորմացիա կունենան, որ էլ չասած»,- նշեց պատգամավորը: