Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.

«Բոյկոտը գործիք է, որը կարող է կոտրել անարդար որոշումները»․ Սոնա Աղեկյան

112
Այսօր, 11:24
«Բոյկոտը գործիք է, որը կարող է կոտրել անարդար որոշումները»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեկ տարի առաջ այս օրը՝ 2024 թվականի մարտի 12-ին, Երևանի իշխանությունները 3 անգամ թանկացրին հանրային տրանսպորտի ուղեվարձը, հասցնելով այն 300 դրամի։ Այդ որոշումը չուներ հիմնավոր հաշվարկներ, անտեսում էր քաղաքացիների սոցիալական վիճակը և ծառայում էր բացառապես թալանչիական շահերին։ Սակայն հենց առաջին իսկ օրվանից «Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց բոյկոտ՝ չթողնելով, որ այս թալանը անցնի անպատասխան։
Եվ ահա մեկ տարի անց՝ 2025-ի մարտի 12-ին, բոյկոտը արդյունք տվեց․ իշխանությունը ստիպված եղավ 300-ը դարձնել 150։ Սա կարևոր հաղթանակ է, բայց պայքարը դեռ չի ավարտվել։
Ինչպե՞ս ստիպեցինք իջեցնել ուղեվարձը․
«Մայր Հայաստան»-ը առաջարկեց իրական հաշվարկների վրա հիմնված նախագիծ, որը ցույց տվեց, որ ուղեվարձը կարելի էր թողնել անփոփոխ կամ իջեցնել։
Անդրանիկ Թևանյանի քաղաքացիական նախաձեռնությամբ 17000 ստորագրություն հավաքվեց կարճ ժամկետում՝ ապացուցելով, որ երևանցիները դեմ են թանկացմանը։
Մարդիկ հրաժարվեցին վճարել հանրային տրանսպորտից, ստիպելով իշխանություններին վերանայել իրենց որոշումը։
Այսօր 300-ի փոխարեն պահանջում են 150, բայց սա դեռ վերջնական հաղթանակ չէ։
Ինչու պետք է շարունակենք բոյկոտը․
✔ 150 դրամն անգամ շատ է, քանի որ իշխանությունը շարունակում է թալանը։
✔ Երևանի բյուջեն թույլ է տալիս պահպանել ուղեվարձը 100 դրամ կամ պակաս, եթե կրճատվեն անարդյունավետ ծախսերը։
✔ Մեզ պետք է ոչ միայն ավելի ցածր ուղեվարձ, այլև որակյալ տրանսպորտ։
Այս հաղթանակը ապացուցեց, որ բոյկոտը գործիք է, որը կարող է կոտրել անարդար որոշումները։ Մենք պայքարեցինք, և իշխանությունը նահանջեց։ Բայց պետք է շարունակենք, քանի դեռ չենք հասել արդար լուծման։
Մնում ենք պահանջատեր․ ուղեվարձը պետք է լինի 100 դրամից ոչ ավել, տրոլեյբուսի պարագայում՝ 50 դրամ։
Բոյկոտը շարունակվում է»։

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան