Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.

«Երկրորդ աշխարհամարտից հետո այսպիսի իրավիճակ դժվար էր պատկերացնել». Արա Պողոսյան

146
Երեկ, 15:12
«Երկրորդ աշխարհամարտից հետո այսպիսի իրավիճակ դժվար էր պատկերացնել». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրորդ աշխարհամարտից հետո այսպիսի իրավիճակ դժվար էր պատկերացնել... անգամ այդքան արյունալի աֆղանական և չեչենական պատերազմների ժամանակ Մոսկվան անձեռնմխելի էր...
Ռուս-ուկրաինական պատերազմը, ինչպիսի ավարտ էլ ունենա, արդյունքում պարտվելու են սլավոնները՝ ռուսներն ու ուկրաինացիները, և հաղթելու է ԱՄՆ-ն, իսկ ԵՄ-ն ընդամենը ձեռնունայն է մնալու։ Ընդ որում շեշտում եմ, ԱՄՆ-ն կհաղթի անկախ նրանից, թե ինչպիսի ելք կլինի, կարծում եմ, ԱՄՆ-ն այնպիսի խաղային կոնֆիգուրացիա է ստեղծել, որ բոլոր հնարավոր սցենարները այս պարագայում ի շահ ԱՄՆ-ի են լինելու։
Եվ այս ամենի մեջ Թրամփի առաքելությունը հնարավորինս ավելին պոկելն է թե՛ ՌԴ-ից, թե՛ Ուկրաինայից և թե՛ մյուս շահագրգիռ կողմերից։
Ահա՛, երկարաժամկետ ռազմավարության մշակման և իրագործման փայլուն օրինակ։
Ընդամենը, որպեսզի ասվածը օդում չմնա, շեշտեմ, որ ԱՄՆ-ն ի սկզբանե խնդիր չէր դրել ՌԴ-ի փլուզման, պարտության, քանդման, ինչպես գուժում էր հայկական «վա՜յ քաղաքագետ-փորձագիտական» «բոմոնդը» (չէ մի չէ բոմոնդ)»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան