Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.

«Երկրի իշխանություններից սպասելիքներ չկան». Մանե Թանդիլյան

132
Երեկ, 13:24
«Երկրի իշխանություններից սպասելիքներ չկան». Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը շարունակում է հացադուլը՝ կոչ անելով Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը: Այսօր նրա հացադուլի 11-րդ օրն է։ Հարցին՝ այս օրերի ընթացքում ՀՀ իշխանություններից որևէ արձագանք ստացե՞լ է, ասել է. «Երկրի իշխանություններից սպասելիքներ առհասարակ չկան, զրո է՝ ինչպես իրենց իշխանությունը, այնպես էլ վարքագիծը: Միջազգային մարդու իրավունքների պաշտպանության որևէ կառույցից արձագանք ուղղակիորեն չկա, բայց ակնհայտ է, որ այս հացադուլների, աղմուկի ֆոնին, ՄԱԿ-ի կառույցներից արձագանք է սկսվել: ՄԱԿ-ը բանաձև ընդունեց, վաղն էլ ԵԽ նիստում քննարկվելու է այդ հարցը, հուսով եմ՝ բանաձևը կընդունվի»:

Մանե Թանդիլյանի ճեպազրույցը