Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.

«Ուկրաինան ընդունեց ԱՄՆ-ի բոլոր պահանջները»․ Մհեր Հակոբյան

153
Երեկ, 23:54
«Ուկրաինան ընդունեց ԱՄՆ-ի բոլոր պահանջները»․ Մհեր Հակոբյան

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուկրաինայի հարցով Սաուդյան Արաբիայում ընթացող բանակցություններն ավարտվեցին:
Ուկրաինան ընդունեց ԱՄՆ-ի ԲՈԼՈՐ պահանջները, այդ թվում՝ նաև հանքանյութերի մասով,
Պաշտոնական Կիևը համաձայնեց, եթե Ռուսաստանի Դաշնությունը ևս համաձայնի, 30-օրյա զինադադար կնքել։
Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ կփոխանցի արդյունքները պաշտոնական Մոսկվային,
-ԱՄՆ-ը հայտարարեց, որ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է զենք- զինամթերքի և այլ տեսակի բոլոր աջակցությունները Ուկրաինային:
ԱՄՆ-ը փայլում է իր ՈՂՋ հզորությամբ: Ուկրաինայի համաձայնությունը ձեռք բերվեց, այժմ կլինի դիմում Ռուսաստանի Դաշնությանը, իսկ հընթացս էլ հնչեց սպառնալիք՝ զգո՛ւյշ եղեք, լա՛վ մտածեք հետևանքների մասին, եթե հանկարծ մտքներովդ անցնի մերժել․ աջակցությունը Ուկրաինային վերականգնվել է»։

Աղբյուրը`   Մհեր Հակոբյան