Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.

Ովքե՞ր են Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված հայերը

155
Այսօր, 12:06
Ովքե՞ր են Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված հայերը

Բաքվի դատարանում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարության ընթացքում, ըստ ադբեջանական լրատվամիջոցների, երեկ երկու ազգության հայեր են ցուցմունք են տվել՝ նշելով, թե իբր

Վարդանյանը «ֆինանսավորել է 45-50 տարեկան մարդկանց ստորաբաժանումների ստեղծումը Ադրբեջանի դեմ պայքարելու համար»։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորմամբ, վկաներն են՝ Կամո Էդուարդի Հայրապետյանը և Մուշեղ Գուրգենի Գրիգորյանը։

Լուրը տարածվելուց հետո արցախցի Արմինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում որոշ տվյալներ է գրել Կամո Հայրապետյանի մասին․ «Թուրքի դատարանում ցուցմունք տվող Կամոյի հորը ադրբեջանցիները սպանել են Բաքվում՝ մետրոյի «Գանջլիկ» կայարանի դիմաց։ Կամոյին ստիպել են գրել, որ հայրը մահացել է սրտի կաթվածից, երբ նրա մարմնին դանակի 17 հարված է եղել։ Նա Բաքու էր գնացել մուսուլմանական աղոթքի արարողությանը։ Կամոն հորը թաղել է հայրենի գյուղում՝ Մարաղայում։ Հետագայում գյուղը գրավվեց ադրբեջանցիների կողմից և մինչև վերջ մնաց նրանց վերահսկողության տակ»։

Իսկ Մուշեղ Գրիգորյանի հետ կապված «24նյուզ»-ի հետ զրույցում բազմաթիվ արցախցիներ հայտնել են, որ նա Ադրբեջանի քաղաքացիություն է ստացել և հայտնի է «Գիբսի Միշիկ» անունով, ով հարբեցող է։ Նա արցախյան բլոկադայի ժամանակ զբաղված է եղել մի տուփ ծխախոտն արցախցիներին 5000 դրամով վաճառելով։ Ավելին, Արցախի ամբողջական օկուպացիայից հետո «Գիբսի Միշիկը» դարձել էր ադրբեջանական լրատվամիջոցների «հերոսը»՝ սիրով հարցազրույցներ էր բաժանում այնտեղ ժամանող լրագրողներին ու մեղադրում հայ ժողովրդին «ագրեսիա» իրականացնելու մեջ։