Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ.

«Քաղաքացուն մերժել են սոցիալական քարտ տրամադրել՝ ասելով՝ ստորագրության մեջ Արարատ լեռը հիմա խնդիր է»․ Նաիրա Զոհրաբյան

119
Այսօր, 19:12
«Քաղաքացուն մերժել են սոցիալական քարտ տրամադրել՝ ասելով՝ ստորագրության մեջ Արարատ լեռը հիմա խնդիր է»․ Նաիրա Զոհրաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ու սա դեռ սկիզբն է․
Սա գժվելու էլ չի, սա չգիտեմ ինչ է։ Հայաստանի քաղաքացի Սարո Լալայանի սոցիալական քարտը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը։
Ե՞վ, կհարցնեք դուք։
Եվ այն, որ Նոր Նորքի անձնագրայինի պետը, հանգամանալից զննելով քաղաքացու 40 տարվա ստորագրությունը, ասել է՝ «սա հիմա արդեն խնդիր է»։
Բնականաբար, քաղաքացին հրաժարվել է հանուն Ալիևի ու Էրդողանի՝ իր 40 տարվա ստորագրությունը փոխել ու առանց սոցքարտ՝ հեռացել է։
Առաջին անգամ զգացի, որ էլ ասելու բան չկա»։

Աղբյուրը`   Նաիրա Զոհրաբյան