Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 07 փետրվարի, 2025 թ.

«Երբեք չէի սպասի». Զախարովան՝ ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի սկանդալային հայտարարությունների մասին

105
Երեկ, 21:54
«Երբեք չէի սպասի». Զախարովան՝ ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի սկանդալային հայտարարությունների մասին

ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Հայոց ցեղասպանության մասին Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված աղմկահարույց հայտարարությունների մասին հարցին:

Նա խոստովանել է, որ երբեք չէր սպասի, որ կարելի է այս հարցին այլ կերպ վերաբերվել, քան Հայաստանի պետության, Հայաստանի ժողովրդի, հայերի՝ որպես էթնիկ խմբի պատմականորեն հաստատված բացարձակ կոնսենսուսային դիրքորոշումն է: «Երբեք չէի մտածի, որ տարիներ շարունակ տառապանքով ձեռք բերված, ձևավորված այս համախմբված դիրքորոշումը բուն հայ հասարակության ներսից կենթարկվի ինչ-որ փոփոխության»,- իր զարմանքն է հայտնել նա:

«Ռուսաստանի դիրքորոշումը ձևակերպված է Պետդումայի համապատասխան հայտարարության մեջ, որը պարբերաբար առաջ են քաշում, որը դուք գիտեք, մենք այն մեջբերում ենք: Այդ հարցում Մոսկվայի դիրքորոշումը ձևակերպված է և փոփոխության չի ենթարկվել»,- նշել է Մարիա Զախարովան։

«Երբեք չէի սպասի». Զախարովան՝ ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի սկանդալային հայտարարությունների մասին