Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Արման Բաբաջանյանը Շուշիում ուղղություն է տվել, որ խփեն կոնկրետ տեղերի». Ռուբեն Հայրապետյան

391
Ուրբաթ, 07 փետրվարի, 2025 թ., 00:30
«Արման Բաբաջանյանը Շուշիում ուղղություն է տվել, որ խփեն կոնկրետ տեղերի». Ռուբեն Հայրապետյան

«168»-ի եթերում, խոսելով ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի մասին, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն ուշագրավ հայտարարություն արեց. «Արման Բաբաջանյանը դեռ պետք է պատասխան տա՝ ինչպես է Շուշիում ուղղություն տվել, որ խփեն կոնկրետ տեղերի: Կգա ժամանակը, կասեմ: Նա, լինելով տարբեր երկրների գործակալ և դավաճան, նաև պատերազմի հանցագործ է»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը: