«Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Ակնհայտ է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը, որը չտեսնելու համար պետք է կույր լինել և՛ աչոք, և՛ մտոք։ Բացահայտ տիրույթում այդ պատերազմն արտահայտվում է մի քանի պատումային (նարատիվային) ուղղություններով. 1. Ապալեգիտիմացնել հայերիս բնական իրավունքն՝ ապրելու Հայաստանում՝ հայերիս, իբր, «ոչ տեղաբնիկ» լինելու հանգամանքի «ապացուցմամբ», որը առաջ է մղվում երկու հիմնական հարվածային ուղղությամբ. նախ՝ «քանի որ հայերենը հնդեվրոպական լեզու է, ապա հայերը այստեղ են եկել Հնդկաստանից» (թե ինչո՞ւ ոչ Եվրոպայից՝ պարզ է, որպեսզի չհաղորդվի «պրեստիժայնություն»), և երկրորդը՝ «հայերն այստեղ են հայտնվել միայն 19-րդ դարասկզբին Գրիբոյեդովի կազմակերպած գաղթի հետևանքով»: 2. Սեգեմենտացնել՝ առնվազն երկու հատվածի պառակտել հայությանը և հայաստանցիներին, իսկ «լավագույն» դեպքում թշնամացնել միմյանց հետ, ինչը առաջ է մղվում հետևյալ հարվածային ուղղությամբ. «կան ռևանշիստ, անջատողական և ֆաշիստ հայեր, և նրանք են հիմնական պատճառը, որ Հայաստանն ունի բարդ հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, իսկ հայության խնդիրը ոչ թե Ադրբեջանն է և Թուրքիան, այլ բացառապես վերոնշյալ խմբի հայերը»։ 3. Ապալեգիտիմացնել հայկական պետականության գոյության հիմնարար իրավունքը պատմական, իրավական և այլ առումներով, որը առաջ է մղվում մի քանի հարվածային ուղղություններով. նախ՝ «քանի որ հայերը Հնդկաստանից են, ապա գնչուներ են, իսկ գնչուները պետականություն չեն ունեցել և չունեն», այնուհետ՝ «Հայաստանն իր այսօրվա տարածքում ոչ թե Հայաստան է, այլ Արևմտյան Ադրբեջան, ուստի ինչպե՞ս կարող է Ադրբեջանում գոյություն ունենալ Հայաստան անունով պետություն», հետո՝ «այստեղ եղել են ադրբեջանական պետական միավորներ, որոնցից ամենակարևորը Երևանի խանությունն է, իսկ հարավկովկասյան խանությունների ժառանգորդը Ադրբեջանն է», այնուհետ՝ «1918թ. հայկական պետությունը ստեղծվել է ժամանակի ադրբեջանական իշշանության բարի կամքի շնորհիվ, որը հայերին է նվիրել Երևանը, իսկ ապերախտ հայերը դրանից հետո գրավել են Սյունիքը, Վայոց ձորը և այլ տարածքներ, ուստի հիմա էլ Հայաստանի տարածքը պատմական ադրբեջանական հող է հենց ադրբեջանական տեղանուններով»։ Այս հակահայկական, կեղծ, ագրեսիվ և ծավալապաշտական պատումները, որոնց ընդամենը մի հատվածին շատ համառոտ և հնարավորին պարզ անդրադարձ կատարեցի, արհեստածին Ադրբեջանում առաջ են մղվում անխտիր բոլոր մակարդակներում՝ նախագահ և այլ պաշտոնյաներ, գիտական, ակադեմիական և կրթական հաստատություններ, ԶԼՄ-ներ և քարոզչական տիրույթ, աշխատանք միջազգային հանրության հետ և այլն»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
