«Խիստ մտահոգված եմ ՀՀ ԱԱԾ-ի ճակատագրով»․ Աննա Կոստանյան
![]() ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խիստ մտահգոված եմ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ճակատագրով։ Երկու օր է ուսումնասիրում եմ գործադիր իշխանության հանրապետական այս մարմնի պաշտոնական տեղեկատվական աղբյուրը՝ www.sns.am և չեմ կարողանում հոդաբաշխ մի հայտարարություն գտնել օրեր առաջ civic-երի միջոցով լրատվադաշտ սպրդած հանրահայտ ու «ջախջախիչ» այն գաղտնազերծումը Կաթողիկոսի եղբոր վերաբերյալ, որ «ցնցել» է համայն հայությանը, իսկ նիկոլական օրակարգի սպասարկուների համար ապահովել մինչև ամանոր հանրային դաշտի տվայտանքներից սնվելու աղբյուրը։ ՀՀ թիվ մեկ իրավապահ այս մարմինը, որն իրականացնում է պետության անվտանգության բնագավառում նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը և համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը, որոշում է իշխանության խոսափողի միջոցով տարածել մի անհաջող, անճաշակ, պոլիտեխը կիսատ ավարտած դիզայների ձեռքով սարքած կիսագրաֆիկական պատկեր, որը նույնիսկ ես՝ չդիզայներս, հաջող կսարքեի։ Տպավորություն եմ ստանում, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պատանդառվել է իշխանության հայտնի պոակ-ի կողմից։ Մեկդ լուր ունե՞ք էդ կառույցում մարդ մնացե՞լ է, որ իսկապես ԱԱԾ-ն ներկայացնող ու պետության շահը պաշտպանող օրակարգ ունի։ Սարքել են «ճռտոյի դուքյան» (կներեք մինչ այժմ էս արտահայտությունից ավելի հաջող ձևակերպում դեռ չի հնարվել)։ Աղբյուրը` Աննա Կոստանյան |

«Սոլովյովը պետք է զրկվի ՀՀ կողմից իրեն տրված Պատվո շքանշանից». Արուսյակ Ջուլհակյան
4713:48
«Այժմ առավել կարևոր է թվում ԱՄՆ նախագահի՝ Իրանի նկատմամբ գործողությունների որոշումը»․ Վարդան Ոսկանյան
6413:36
«Ցույցերն արյունալի են դարձրել՝ Թրամփին միջամտելու առիթ տալու համար»․ Արաղչի
8213:08
«Իրանը, կարծես, սկսել է հատել կարմիր գիծը»․ Թրամփ (տեսանյութ)
7112:54
«Ադրբեջանը՝ առաջնային գործընկեր, Հայաստանը՝ ճնշման ենթակա օբյեկտ»․ Սուրեն Սուրենյանց
8211:54
«Եթե ԱՄՆ-ն չվերցնի Գրենլանդիան, դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը»․ Թրամփ (տեսանյութ)
15411:24
