Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 07 փետրվարի, 2025 թ.

«Digitain-ի, Հակոբի ու ՀՅԴ-ի մասին». Արսեն Բաբայան

116
Երեկ, 23:48
«Digitain-ի, Հակոբի ու ՀՅԴ-ի մասին». Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Digitain-ի, Հակոբի ու ՀՅԴ-ի մասին
Խոստմանս համաձայն հանրայնացնում եմ այն բոլոր խոսակցությունների ընդհանուր բովանդակությունը, որն այս ընթացքում ունեցա ՀՅԴ-ի բազմաթիվ ընկերներիս հետ:
Այսպիսով, ինձ համար հաստատված բազմաթիվ հանգամանքներից հրապարակման արժանի եմ համարում ստորև փաստերը.
1) Digitain-ն ու ՀՅԴ-ն իրար հետ չունեն առնչություն:
2) Լևոն Մկրտչյանը, թեև Digitain-ի սեփականատերերից մեկի եղբայրն է, սակայն դա ամենևին չի նշանակում, թե Մկրտչյանը կապ ունի այդ ընկերության հետ կամ եղբայրը պարտավոր է կիսել ամենատարբեր հայացքներ: Այս առումով առնվազն քաղաքական հայացքների տարբերություն կա:
3) Այս համատեքստում այլևս ՀՅԴ-ից Հակոբին աշխատանքից հեռացնելու պատճառների համար բացատրություն ակնկալելը տրամաբանությունից դուրս է:
4) Digitain-ը պետք է բացատրություն տա այս պատմության պատճառների մասին:
Հ.Գ. Ընկերներ, նախապես տեղեկացրել էի, որ ցանկացած բացատրություն համարելու եմ հանրային և հրապարակելու եմ: Ես գտնում եմ, որ այս հրապարակմամբ որևէ կանոն չեմ խախտել»:

Աղբյուրը`   Արսեն Բաբայան