«Ինչ նկատի ունի իշխանությունը՝ Հայաստանի ԶՈՒ բարեփոխումներ ու «կերպարանափոխություն» ասելով»․ Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««ԱՌԱՆՑ ՀԵՐՈՍ» նոր «բանակ» «նոր ու իրական» Հայաստանում․ Ուզու՞մ եք հասկանալ, թե ինչ ի նկատի ունի այս իշխանությունը, երբ հայտարարում է Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումներ ու «կերպարանափոխություն», «Նոր Հայաստանի» բանակ: Մեկ օրինակ, չոր փաստեր ու պաշտոնական նամակագրություն (գրությունների պատճեները կտեղադրեմ մեկնաբանությունում)։ Հիշու՞մ եք, մեկ տարի առաջ եղան բազում ահազանգեր, որ զորամասերից հանվում են Փառքի անկյունները, հերոսների և ազատամարտի մասին պատկերները։ ՊՆ պարզաբանումն էր, թե հները, մաշված պատկերները նորերով են փոխարինվում։ Եվ այսպես, 2024թ. փետրվարի 12-ին պաշտպանության նախարարությանը գրությունով հարցրել էի, թե «արդյոք մշակվել են ընդհանուր տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման ձևաչափեր, նմուշներ և նախագծեր…» ու «ինչ ժամկետներում են պատրաստվում ամբողջությամբ կատարել զորամասերում արդիականացման և ավարտին հասցնելու ուղղությամբ վերաթարմացման աշխատանքները)»։ Ուշադրություն՝ արդեն 2024-ի մարտին պատասխանել են, որ «տպագրական նյութերի թարմացման, թեմատիկ նյութերի առումով համալրման գործընթացները մշակման փուլում են և ավարտից հետո լրացուցիչ կանդրադառնանք վերոնշյալ հարցին» և «2024թ. գնումների պլանով նախատեսվում է իրականացնել ձեռքբերում և ապահովել զորամասերին»: Համբերատար սպասեցի մեկ տարի և ՊՆ պատասխանից 10 ամիս անց նորից հարցերի, թե իրենց խոստացված ժամկետներն ավարտվել են, ի՞նչ են արել զորամասերում Փառքի անկյունների վերականգման համար։ Նյարդերից թույլ մարդկանց խնդրում եմ չընթերցել։ Պատասխանել են, որ «…Փառքի անկյունների ընդհանուր տպագրական նյութերի թարմացման, թեմատիկ նյութերով համալրման աշխատանքները մշակման փուլում են» ու «նշված միջոցների ձեռքբերման նպատակով գումար դեռևս չի ծախսվել: Համապատասխան նյութերով և միջոցներով զորամասերի ապահովման գործընթացը կիրականացվի տպագրական նյութերի մշակման և ձեռքբերման գործընթացի ավարտից հետո»: Ասել է, թե 1 տարում ոչինչ չեն արել, ոչ մի Փառքի անկյուն էլ չեն վերականգնել։ Հիմա սրանից հետո ի՞նչ բարեփոխման, զարգացման, հետևողական աշխատանք կարող է զինված ուժերում արված լինի։ Կամ էլ Բանակում «կերպարանափոխություն», «Նոր Հայաստանի» զինված ուժեր ասելը պատկերացնում են այսպես՝ առանց հերոսներ, անցյալ ամեն վայրկյան «խաղաղություն» ու «սահմանազատում» կրկնող հրամանատարությամբ ամորֆ հավաքականություն»։ Աղբյուրը` Գեղամ Մանուկյան |
Թաղապետարանների աշխատակիցները «գործուղվել են» ավտոբուսներ
2817:36Սիրիայի նոր ղեկավարն առաջին անգամ հայտնվել է հանրության առջև կնոջ հետ (տեսանյութ)
5417:20«100 դրամդ քեզ պահի, գժվցրիք արդեն». վեճ՝ ավտոբուսում (տեսանյութ)
5417:12«Քանի՞ տարի քաղաքապետ եղաք, ինչո՞ւ Գազելները չփոխեցիք ավտոբուսներով». քաղաքացին՝ Հայկ Մարությանին (տեսանյութ)
5316:54Արմեն Սարգսյանի սպանությունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը (տեսանյութ)
7416:43«Վարորդն իջել է ավտոբուսից, ասել՝ շեֆությունը գալիս է, ձեր բողոքն իրենց արտահայտեք». ուղևոր (տեսանյութ)
6416:18