Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 մարտի, 2025 թ.

«Դեմքի ի՞նչ արտահայտություն ունենանք սանկցիաներից խուսափելու համար». Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին

84
Այսօր, 15:30
«Դեմքի ի՞նչ արտահայտություն ունենանք սանկցիաներից խուսափելու համար». Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին

Դատական Նիստի ժամանակ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկացավ խոսքով հանդես գալ և, դիմելով դատավորին, ասաց. «Անցած անգամ փաստաբան Օրբելյանը նկատողություն է ստացել դեմքի արտահայտության համար, իսկ ես՝ ձեռքի շարժման համար: Չեմ ցանկանում նկատողություն ստանալ, որ սանկցիա կիրառվի իմ կամ իմ փաստաբանի նկատմամբ, որովհետև կարող է երեք անգամ կիրառեք և հետո զրկեք փաստաբանի՝ ինձ պաշտպանելու իրավունքից: Իմ առաջարկը հետևյալն է՝ սահմանեք, թե ի՞նչ կարգի դեմքի արտահայտություն պետք է ունենանք և ի՞նչ շարժումներ պետք է չանենք՝ սանկցիաներից խուսափելու համար, միգուցե նկարներով կամ այլ տարբերակով, որ մենք հասկանանք, թե ոնց պահենք մեզ այս դատարանում»:

«Ի՞նչ կարգի դեմքի արտահայտությույն պետք է ունենանք՝ նկատողությունից խուսափելու համար». Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին