Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 մարտի, 2025 թ.

«Եթե հայցերը հետ կանչեն, ո՞վ է զբաղվելու մեր երեխաների հարցերով». անհետ կորած զինծառայողի հայր

61
Այսօր, 16:12
«Եթե հայցերը հետ կանչեն, ո՞վ է զբաղվելու մեր երեխաների հարցերով». անհետ կորած զինծառայողի հայր

Կառավարության շենքի դիմաց անհետ կորած զինծառայողների հարազատները ակցիա են իրականացնում՝ ընդդեմ միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերի հետկանչման: Ծնողները մտահոգ են, որ եթե հայցերը հետ կանչեն, իրենց երեխաների ճակատագիրը այդպես էլ կմնա չպարզված:

«Մենք ուզում ենք, որ միջազգային ատյաններից հայցերը հետ չկանչեն: Իրենք պետք է պայման դնեն՝ հարցերը լուծեն, անհայտների ճակատագրերը պարզեն, նոր ստորագրեն խաղաղության պայմանագիրը: Հիմա որ ստորագրում են, հայցերը հետ են կանչում, էլ ո՞վ է զբաղվելու մեր հարցերով: Եվրոդատարանի միջնորդություն էլ ունեմ, ապացուցված է, որ իմ տղային 44-օրյա պատերզամի ժամանակ գերի են տարել, բայց իր ճակատագիրը պարզ չի»,- ասել է անհետ կորածի հայրը:

Անհետ կորածների հարազատների ակցիան՝ կառավարության շենքի դիմաց