«Տո՜, որ ուզում եք իմանաք, ժողովուրդը հիմա համարյա ամեն ինչ գիտի»․ Արարատ Միրզոյան
![]() «Այսօրվա քննարկման մեջ մի գիծ է գնում, թե ընդդիմադիրները խաղաղություն չեն ուզում, բայց մեզանից շատ ոչ ոք խաղաղություն չի ուզում․․․Պարոն Միրզոյան, պատերազմը դուք եք կերտել»,- ԱԺ-ում, դիմելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ նշելով, որ իշխանության արածը բացառապես միակողմանի զիջում է։ «Թուղթ խաղաղության մասին և իրական խաղաղություն հողի վրա, դրանք տարբեր բաներ են»,- հավելեց պատգամավորը։ Ի պատասխան պատգամավորի մեղադրանքի, թե ժողովրդից շատ բան թաքուն է պահվում, Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ իրենք խաղաղության պայմանագրի մասով հայ ժողովրդից ոչինչ չեն թաքցնում։ «Մենք ժողովրդից գաղտնի ոչինչ չենք պահելու, մենք հիմա էլ գաղտնի չենք պահում, տո՜, որ ուզում եք իմանաք, ժողովուրդը հիմա համարյա ամեն ինչ գիտի»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ երբ պահը գա, կհրապարակեն խաղաղության պայմանագրի տեքստը։ |
«Իշխանությունն ինքն է պահել նախկիններին քաղաքական դաշտում». Արման Բաբաջանյան
9001:36«Կոնկրետացի, թե որ գյուղերն են մնում Հայաստանին, հետո խոսիր դրանց բարեկարգման մասին». Արմեն Հովասափյան
7201:12«ԵՄ դիտորդներին դուրս բերելը նաև ռուսների պահանջն էր»․ Նիկոլայ Թորոսյան
7400:24«Հայաստանի որևէ իշխանություն դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու»․ Արայիկ Հարությունյան
10500:12«Խաղաղության պայմանագրի համաձայնեցման ֆիասկոն»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
10300:00«Այսօր ամբողջ ՀՀԿ-ն պաշտպանում էր Խաչատուր Սուքիասյանին»․ Ալեքսանդր Կոչուբաև (լուսանկար)
114Երեկ, 23:36