«ՌԴ-ն և Բելառուսը կարող են միասնական խորհրդարան ձևավորել, եթե պատրաստ լինեն»․ Լուկաշենկո
![]() Ռուսաստանը և Բելառուսը կարող են միասնական խորհրդարան ձևավորել, եթե պատրաստ լինեն։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի լիագումար նիստում։ Միութենական պետության խորհրդարան ստեղծելու գաղափարը մերժվել էր 2023 թվականի սկզբին։ Մինչդեռ 1996 թվականից գործում է Ռուսաստանի և Բելառուսի միության խորհրդարանական վեհաժողովը, որի կազմում ընդգրկված են յուրաքանչյուր երկրից 36 պատգամավոր, հիշեցնում է «Պառլամենտսկայա գազետա» թերթը։ «Բելառուս-ռուսական ինտեգրման գործընթացը պետք է անշրջելի դարձնել»,- կարծում է Լուկաշենկոն։ Քննարկելով Ռուսաստանին միանալու Բելառուսի հեռանկարները՝ Լուկաշենկոն նշել է. «Մենք պետք է հանգիստ, քայլ առ քայլ առաջ գնանք և ինչ-որ բան իրականացնենք, ինչպես հիմա ենք անում»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
