«Դեռ վաղ է քննարկել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վայրը»․ Մամեդով
![]() Դեռ վաղ է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վայրը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը ակնկալում է, որ 1990-ականներից ի վեր Ադրբեջանի ինքնիշխան տարածքների նկատմամբ առկա պահանջները վերացվեն՝ ՀՀ Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելով և Մինսկի խումբը վերացնելով: «Վերջին հարցով երկու պետություններն էլ կարող են դիմել ԵԱՀԿ-ին: Ադրբեջանական կողմն արդեն որոշ ժամանակ է՝ այս առաջարկն է անում՝ հաշվի առնելով, որ հակամարտությունը լուծված է: Ցավոք, հայկական կողմը դեռ չի արձագանքել համատեղ կոչին: Հուսով ենք, որ Հայաստանը մեզ կտեղեկացնի իր իրական մտադրությունների մասին», նշել է Մամեդովը: «Հաշվի առնելով Հայաստանում ռևանշիստական ուժերի գործունեությունը, մենք սա լուրջ ռիսկ ենք համարում», հավելել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
