Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 15 մարտի, 2025 թ.

«Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ սինխրոն է գործում». Թագուհի Թովմասյան

94
Երեկ, 15:24
«Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ սինխրոն է գործում». Թագուհի Թովմասյան

«Նիկոլ Փաշինյանը ժողովրդի թիկունքում իրականացնում է գործողություններ, որոնց արդյունավետության մասին մենք ունենք լուրջ կասկածներ»,- ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Պատգամավորի խոսքով՝ քանի որ խաղաղության պայմանագրում որևէ կերպ չկա գերիների վերադարձի մասին, ապա ի՞նչ խաղաղություն ենք հաստատում մի երկրի հետ, որը շարունակում է պատանդառված պահել ՀՀ քաղաքացիներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, նրանց հյուծում և կտտանքների է ենթարկում: «Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ գործում է սինխրոն՝ ընդդեմ Արցախի»,- ընդգծել է պատգամավորը:

«Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ սինխրոն է գործում». Թագուհի Թովմասյան