Երևան`   -3 °C
Այսօր`   Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.

«Բաքվում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը»․ Վարդան Ոսկանյան

67
Այսօր, 00:06
«Բաքվում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր արհեստածին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը։
Դրա ընթացքում այդ «կազմակերպության»՝ արհեստածին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, քաղաքական կուսակցությունների և օրենսդիր իշխանության հետ կապերի բաժնի վարիչ Ադալաթ Վալիևը, հադես է եկել փաստացի խոստովանությամբ առ այն, որ, այսպես կոչված, «Արեմտյան Ադրբեջանի» կեղծ, հակահայկական, ծավալապաշտական և ագրեսիվ ծրագիրն անձամբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի կողմից վերածվել է պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկի։
Եթե վերլուծենք նրա բարբաջանքը, ապա ստացվում է, որ, այսպես կոչված, «Արեմտյան Ադրբեջանի» ամբողջությամբ շինծու թեման առաջին անգամ քաղաքական մակարդակում արծարծվել է Հեյդար Ալիևի կողմից, իսկ նրա որդին՝ Բաքվի ներկայիս բռնապետն, այն դարձրել է իր պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։
Հետաքրքիր է՝ խաղաղության գնացող այդ ո՞ր երկրի ամենաբարձր պաշտոնյան է մյուս երկրի հանդեպ թշնամական և քայքայիչ ծրագիրը դարձնում պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան