«Այս կեղծիքով փլուզվում է Հայաստանի Ազգային անվտանգության համակարգը»․ Գեղամ Մանուկյան
![]() ՀՅԴ Հայաստան ֆեյսբուքյան էջում տարածել է տեսանյութ՝ կից գրառմամբ․ «Քաղաքական պատվեր, ԱԱԾ փնթի կատարում»։ Տեսանյութում ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձել է երեկ հրապարակված այն փաստաթղթին, ըստ որի՝ իբրև թե բացահայտվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի եղբայր Եզրաս Սրբազանի՝ 1986 թվականին КГБ կողմից հավաքագրված լինելու փաստը։ «Համացանցում հայտնվել են նաև նմանատիպ հավաքագրման այլ օրինակներ խորհրդային այլ հանրապետությունից։ Ամենատարածվածներից մեկը Լատվիան է, որտեղ հրապարակվել են հազարավոր նման տեղեկանքներ։ Միանգամից աչքիս զարնեց մի կարևոր փաստ Լատվիան, որ ավելի ազգայնական էր, բոլոր տեղեկանքները ռուսերեն էին։ Խորհրդային միության բոլոր ուժային կառույցներում նույնիսկ զինվորական գրքույկներում գրագրությունը ռուսերեն էր արվում։ Ինչպե՞ս է, որ իբր Հայաստանի ՊԱԿ-ում հայերեն է արվում, բայց համացանցը ամեն ինչի մասին խոսում է․․․»,- նշում է Մանուկյանը։ Նա նաև ընդգծում է․ «Երեկվա այս կեղծիքով փլուզվում է Հայաստանի Ազգային անվտանգության համակարգը․․․ Ինչպե՞ս կարելի է ԱԱԾ-ին նման ծիծաղելի վիճակում դնել, ինչ է թե Նիկոլ Փաշինյանը որոշել է ամեն ինչով հարձակվել Եկեղեցու դեմ»։ Աղբյուրը` ՀՅԴ Հայաստան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
