«Բանկային համակարգի հետ չհարաբերվելու այլընտրանք չթողնելը մարդու իրավունքների խախտում է»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հիմա մի փոքր անկանխիկի մասին, որը կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթի առիթն էր: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պետք է լուծենք կանխիկի հարցը, մարդիկ ի՞նչ են անում կանխիկը, թող ամեն ինչ, անգամ ծննդյան առիթով փող նվիրելը դարձնեն անկանխիկ: Անկանխիկը կամ Նիկոլ Փաշինյանի սևեռուն գաղափար է, կամ նրա շրջապատից որևէ մեկի, և կամ՝ համաշխարհային ֆինանսական համակարգի ցուցում-լոբբինգ: Ի՞նչ է նշանակում անկանխիկ: Նշանակում է, որ երկրում կատարվող ցանկացած ծախսից իր կոնկրետ ֆինանսական օգուտն ունի բանկային համակարգը: Այն բանկային համակարգը, որը վերջին երեք տարիներին աշխատում է անգամներով գերշահույթով: Ես բազմիցս ասել եմ, որ ոչինչ չունեմ բանկային համակարգի դեմ և ֆինանսական համակարգի կայունությունը չափազանց կարևոր է երկրի տնտեսության համար: Բայց, եթե հասարակական ամբողջ կյանքը դրվում է բանկային համակարգի ենթակայության ներքո, եթե բոլորին պարզապես ստիպում են առնչվել բանկերին ամեն լումա ծախսի դեպքում, երբ մարդկանց ուզում են չթողնել բանկային համակարգի հետ չհարաբերվելու այլընտրանք, սա արդեն ոչ թե ֆինանսական կայունության հարց է, այլ մարդու իրավունքների ու ազատության խախտում: Իհարկե այս հարցը չի հետաքրքրի արևմտյան դրամաշնորհներով քաղհասարակություն համարվող իրավապաշտպան կառույցներին, ազատության ու ժողովրդավարության անունից երդվողներին և 2026 թվականին այդ կերպ ձայն փախցնելու ակնկալիք ունեցողներին: Որովհետև մարդկանց դեպի բանկային «լուծ» տանելը հենց այնտեղից եկող նարատիվ է, որտեղից գալիս են դրամաշնորհները: Մինչդեռ սա իսկապես ազատության հարց է, մարդու իրավունքի հարց է: Մարդը պետք է ունենա իր առօրյա ծախսերում բանկային «լծից» ազատ լինելու հնարավորություն: Եթե ես ուզում եմ կատարել առօրյա գնումներ, ես պետք է ունենամ այդ ամենում բանկի հետ չառնչվելու իրավունք: Եվ սա միայն մարդկանց պարտադրվող մեխանիզմով բանկային համակարգի գերշահույթները ավելացնելու հարց չէ: Սա նաև հոգեբանական հարց է: Մարդուն դնում են հոգեբանական անելանելիության առաջ, նրան ներարկվում է միտքը՝ աստիճանաբար, որ ինքը ենթակա է տոտալ վերահսկողության և ինչպես ասում են՝ «դիմադրությունը անօգուտ» է: Ըստ էության, ձևավորվում է ԵՆԹԱԿԱ ՄԱՐԴՈՒ կերպար՝ ԲԱՆԱԿԱՆ ՄԱՐԴՈՒ փոխարեն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
