«750 միլիոն դոլարն էր գինը խաղաղության պայմանագրի զիջումների համար»․ Արթուր Դանիելյան
![]() «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ հայտնում է․ «Երկու օր առաջ՝ մարտի 12-ին, գերմանական բորսայում թողարկվել է 750 միլիոն դոլարի ՀՀ պարտատոմս։ ՀՀ-ն, ըստ էության, փորձում է ևս 750 միլիոն դոլար պարտքով փող վերցնել, և դա կեսն է այն գումարի, որն անհրաժեշտ է Հայաստանին՝ 2025թ․ բյուջեն կատարելու համար»։ Դանիելյանը տեսանյութին կից գրել է․ «750,000,000 դոլարն էր գինը խաղաղության պայմանագրի զիջումների համար: Ուղիղ էդքանի պարտատոմս է թողարկել ՀՀ-ն ու հույժ գաղտնի է պահել ինֆորմացիան: Գաղտնի էր դա, քանի որ նույնիսկ մեծ ջանքեր դնելով՝ հնարավոր չէ ուղիղ կապը չտեսնել մարտի 12-ին պարտք ուզելու ու դրա հաջորդ օրը Ադրբեջանին զիջումների մասին հայտնելու մեջ: Էս փողն էլ միանգամից չեն տա. Նիկոլը պիտի գործն անի ու դրա դիմաց լափաման ստանա: Էս տարի բյուջեն փակելու համար ևս 750 մլն դոլար է պետք լինելու... Հաջորդ տարի սրանից էլ ավել...
Աղբյուրը` Արթուր Դանիելյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
