Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 մարտի, 2025 թ.

«Մարզպետի համար կարևոր չէ դպրոցներում և բուժհիմնարկներում թափուր տեղերը համալրելը». Ոսկան Սարգսյան

159
Այսօր, 02:06
«Մարզպետի համար կարևոր չէ դպրոցներում և բուժհիմնարկներում թափուր տեղերը համալրելը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարզպետի համար դպրոցներում և բուժհիմնարկներում թափուր տեղերը համալրելը կարևո՞ր չէ
Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործող մարզի հանրակրթական դպրոցներում և պետական առողջապահական հիմնարկներում ուսուցիչների ու բժիշկների տասնյակ թափուր հաստիքներ կան։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ․ «Ներկայումս Երևանի մանկավարժական ու բժշկական բուհերում պայմանագրերով սովորող քանի՞ տավուշցի ուսանող կա, որոնք պայմանագրով պարտավորված են բուհն ավարտելուց հետո աշխատանքի անցնել Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում, պետական առողջապահական հիմնարկներում»։ Մարզպետարանից պատասխանել են․ «Երևանի բժշկական բուհերում պայմանագրերով սովորող ուսանողների վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Ներկայումս մանկավարժական բուհերում պայմանագրերով սովորող ուսանողներ չկան»։ Տպավորություն է, որ մարզպետի համար մարզի դպրոցներում և բուժհիմնարկներում առկա թափուր տեղերը համալրելը կարևոր չէ»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան