«30-օրյա հրադադարը պատերազմի ավարտը չէ․ ընտրություններ չեն լինի»․ Զելենսկու գրասենյակ
![]() Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը Le Repubblica-ին հայտնել է, որ 30-օրյա հրադադարը չի նշանակում պատերազմի ավարտ, և, հետևաբար, ռազմական դրության վերացումն ու ընտրությունների անցկացումն անհնար է։ «Իրավիճակն անկանխատեսելի է լինելու. Պահանջվելու են բանակցություններ և վստահելի դիտորդներ, որոնք կարող են արձանագրել հրադադարի խախտումները։ Մենք պետք է պահպանենք մարտունակությունը, քանի դեռ իրավիճակը չի կարգավորվել»,- ընդգծել է նա։ Պոդոլյակի խոսքով՝ անկայուն իրավիճակում անհնար է երաշխավորել ընտրատեղամասերի անվտանգությունն ու նախընտրական քարոզարշավը, իսկ 30-օրյա հրադադարը ընտրությունների հնարավորություն չի ստեղծի։ Պոդոլյակը հավելել է, որ եթե հրադադարը լինի կայուն և երաշխավորվի չեզոք դիտորդների կողմից, ընտրությունների անցկացումը հնարավոր կլինի։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
