«Բրյուսելն Ուկրաինային ԵՄ անդամակցություն է խոստանում՝ Ռուսաստանի հետ պատերազմը շարունակելու դիմաց»․ Օրբան
![]() Հունգարիան թույլ չի տա Ուկրաինային հապճեպ անդամակցել Եվրոմիությանը և կարծում է, որ Բրյուսելը Ուկրաիանյին խոստանում է դա միայն այն բանի համար, որ նա կարողանա շարունակել ռազմական գործողությունները Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նա հիշեցրել է, որ Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերջերս հաստատել է իր մտադրությունը՝ մինչև 2030 թվականն ապահովելու Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին։ «Այսօր Բրյուսելի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Ուկրաինան պետք է հնարավորինս արագ ընդունվի ԵՄ: Ենթադրվում է, որ դա պետք է տեղի ունենա մեկ-երկու տարվա ընթացքում»,- ասել է Օրբանը: Նրա խոսքով՝ «Եվրոպական առաջնորդները որոշել են, որ Ուկրաինան պետք է շարունակի ռազմական գործողությունները Ռուսաստանի դեմ՝ ԵՄ-ին արագացված անդամակցության դիմաց»։ «Սա կկործանի ողջ Եվրոմիությունը, սա կկործանի մեզ։ Ուկրաինայի հապճեպ անդամակցումը ԵՄ-ին անուղղելի վնաս կհասցնի եվրոպական երկրներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, աշխատաշուկան, առողջապահությունը, հանրային անվտանգությունը, սահմանների անվտանգությունը, էլ չեմ խոսում ազգային պաշտպանության մասին»,- ասել է Հունգարիայի վարչապետը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
