Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 մարտի, 2025 թ.

«ՀՀ ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»․ Ալեն Սիմոնյան

73
Այսօր, 13:42
«ՀՀ ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թելեգրամյան գրառումը․ «Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական գործիչները, ովքեր ասել են ու կասեն, որ Հայաստանը չպետք է ճանաչեր ու ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ասում են, որ Հայաստանը պետք է չճանաչի ինքը իր տարածքային ամբողջականությունը, Հայաստանը պետք է հավերժ պատերազմի մեջ լինի իր առնվազն երկու հարևանների հետ, Հայաստանի Հանրապետությունը դուրս է դնում միջազգային իրավունքից, Հայաստանի Հանրապետությունը դուրս է դնում որպես սուբյեկտ բոլոր հնարավոր բանակցություններից:
Երրորդ ուժերի համար դուռ է բացում մեր երկիր:
Ճանապարհ բացում Հայաստանի Հանարապետության անկախության և պետականության վերացմանը:
Հայաստանի Հանրապետությունը գտնվում է չորս հայտնի երկրների մեջտեղում, Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է և, եթե այդ չորս սահմանից մի կողմը չես ճանաչում, չես ճանաչում նաև քո գոյությունը:
Այս պարզագույն բաները չհասկանալը անհնար է, այս ամենը հասկանալով ասելը, պնդելը, քարոզելը հինգերորդ շարասյանը և թշնամուն բնորոշ քայլ է:
Այլ մեկնաբանություն չկա և չի կարող լինել:

Հ.Գ. ի դեպ Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ ՉԻ ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Աղբյուրը`   Ալեն Սիմոնյան