Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ.

«Նրանց բոյկոտն ինքնագովազդից բացի ուրիշ որևէ բան չէ». Վահան Բաբայան

114
Այսօր, 19:06
«Նրանց բոյկոտն ինքնագովազդից բացի ուրիշ որևէ բան չէ». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ+Թևանյան+Հայկո=կառավարելի սոցիալական բոյկոտ․
Եթե նկատել եք՝ շատերը խոսում են, որ այս շոուն դիտմամբ արեցին, որ տրանսպորտի գինը դառնա 150դր և մի հատ էլ վերջում կասեն՝ դա մեր պայքարի շնորհիվ, բայց ի վերջո այն թանկացավ 50 դրամով: Իրոք, այստեղ կա հետաքրքիր պահ:
Անդոն ամեն պատեհ պահի գովում է Հայկին, բայց դե եթե մարդ ընդդիմադիր ա, ո՞նց կարող է գովել հայերին սև ու սպիտակի բաժանած Նիկոլին իշխանության բերած մի կոմեդիանտի:
Այսինքն այստեղ գործում է միմյանց պահպանելու ու պաշտպանելու սինդրոմը:
Եվ նրանց իբր բոյկոտը իրականում ինքնագովազդից բացի ուրիշ որևէ բան չէ ու իշխանությանը իրական ընդդիմություն եղած ուժերին թիրախավորելու և քննադատելու հարմար առիթ են թևանյանների համար: Փաստացի նրանք զբաղված են Նիկոլի ջրաղացին ջուր լցնելով: Սա արձանագրեք դեռևս, մնացածը շուտով...»:

Աղբյուրը`   Վահան Բաբայան