Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ.

«Մի՛ թերագնահատեք ձեր երկրի պաշտպանական հնարավորությունները»․ Մեհդի Սոբհանի

98
Այսօր, 17:30
«Մի՛ թերագնահատեք ձեր երկրի պաշտպանական հնարավորությունները»․ Մեհդի Սոբհանի

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված վերջին հայտարարություններին առ այն, որ «Զանգեզուրի միջանցք»-ը պետք է բացվի և կբացվի։

«Ճանապարհ ստեղծելու համար ռազմական ուժ կիրառելը որևէ բացատրություն չունի»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ տարածաշրջանում իրավիճակի հնարավոր սրման պարագայում Իրանը կգործադրի իր ողջ ջանքերը, մասնավորապես Ադրբեջանի և մյուս երկրների հետ ունեցած իր կապերը՝ կանխելու նոր հակամարտությունը։

«ՀՀ դիրքորոշումն առ այն, որ իր տարածքով անցնող ճանապարհը պետք է լինի իր ինքնիշխանության ներքո, միջազգայնորեն ընդունված իրավունք է։ Եթե այս տրամաբանությամբ ուղղորդվենք, տարածաշրջանում նոր հակամարտություն չպետք է տեղի ունենա»,- ասել է Սոբհանին։

Եթե, այնուամենայնիվ, ռազմական հարձակում լինի, Հայաստանն ունի իր երկիրը պաշտպանելու հնարավորություն։

«Մի թերագնահատեք ձեր երկրի պաշտպանական հնարավորությունները»,- նշել է դեսպանը։

«Մի՛ թերագնահատեք ձեր երկրի պաշտպանական հնարավորությունները»․ Մեհդի Սոբհանի