Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ.

«ԱՄՆ-ն քաղաքական մեսիջ է ուղարկել, որ Փաշինյանը քաղաքական գործոն չէ, անհետաքրքիր պերսոնաժ է»․ Հենրիխ Դանիելյան

127
Երեկ, 23:42
«ԱՄՆ-ն քաղաքական մեսիջ է ուղարկել, որ Փաշինյանը քաղաքական գործոն չէ, անհետաքրքիր պերսոնաժ է»․ Հենրիխ Դանիելյան

«Նիկոլ Փաշինյանի և իր իշխող մեծամասնության կողմից արդեն 7 տարի է ականատես ենք լինում ոչ հայանպաստ քայլերի և զարգացումների: Նիկոլ Փաշինյանն իր ողջ քաղաքական խաղադրույքն արել էր ԱՄՆ պարտված իշխանության վրա․․․ Մեր երկիրը ոչ թե բալանսավորված դիվանագիտություն էր վարել, այլ փաստացի սեփական իշխանությունն ամրագրելու համար ինչ-որ բաներ էր պայմանավորվել, որոնք այսօր հօդս են ցնդել։ Այսօր ԱՄՆ-ում լուրջ վերադասավորումներ են տեղի ունենում, որի մեջ Հայաստանի անունը դեռևս չենք լսում»,- այս մասին 168Ժամ»-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը։

Նա նաև նկատեց, որ ԱՄՆ կատարած այցի ընթացքում Փաշինյանը հանդիպեց ոչ թե Սփյուռքի կարկառուն ներկայացուցիչների, այլ կրոնական որոշ կառույցների ղեկավարների հետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության հետ կապ չունեցող սենատորների և կոնգրեսականների հետ։

«ԱՄՆ-ում նրան ցույց տվեցին, որ ուղղակի ձևի համար հանդիպումներ են իրականացրել: Դոնալդ Թրամփը բիզնեսմեն է, իսկ Նիկոլ Փաշինյանը քաղաքական բանկրոտ է և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի, և՛ Չինաստանի, և՛ Իրանի, և՛ մյուսերի հետ: Այսօր կարող ենք փաստել, որ ԱՄՆ-ը քաղաքական մեսիջ է ուղարկել նաև Հայաստանի հանրությանը, որ Փաշինյանն այլևս նրանց համար քաղաքական գործոն չէ և անհետաքրքիր պերսոնաժ է՝ քաղաքական առումով»,- ընդգծեց Դանիելյանը։

«ԱՄՆ-ն քաղաքական մեսիջ է ուղարկել, որ Փաշինյանը քաղաքական գործոն չէ, անհետաքրքիր պերսոնաժ է»․ Հենրիխ Դանիելյան