«Արցախի ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանն սպառնացել է դատել բոլոր այն տանկիստներին, ովքեր ավազ կլցնեն Ադրբեջանին հանձնվող տանկերի մեջ». Վարդան Ղուկասյան
![]() Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը կրկին սենսացիոն բացահայտումներ հրապարակեց Արցախի հանձնման վերաբերյալ: «Դրմբոնի տանկային բրիգադի 1,5 միլիարդ դոլարի սպառազինությունն Արցախի ղեկավարությունը դաշնակ ***ի տղերքի հետ միասին նվիրեցին Ալիևին: Նրանք արեցին հնարավորինն ու անհնարինը, որ հանկարծ մի հատ շուրուպ այդ զինտեխնիկայից չպակասի: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Դրմբոնի բրիգադի տանկիստները որոշում են, որ տանկերի յուղի բաքերում ավազ լցնեն, որ դրանք փչացնեն, քանի որ եղել է հրաման, որ տանկերին վնաս չտան, չպայթեցնեն: Սրա մասին իմանում է ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը, տեսազանգով կապնվում է զինվորների հետ՝ հրամանատարության միջոցով և անձամբ սպառնում, որ դատի կտա, քրեական պատասխանատվության կենթարկի այն տանկի անձնակազմին, ով կորոշի փչացնել տանկերը: 2 միլիոն դրամ տուգանքով ու քրեական պատասխանատվությամբ է սպառնում: Նա նաև հրամայում է գնդի խորհրդանիշն իր աչքի դիմաց վառել: Կամո Վարդանյանը հիմա ՊՆ խորհրդական է»,- ասում է նա: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |
«Մարզպետի համար կարևոր չէ դպրոցներում և բուժհիմնարկներում թափուր տեղերը համալրելը». Ոսկան Սարգսյան
7802:06Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8701:06Մակրոնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը
10701:01«Փաստաթուղթ է պետք, հայերն այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել». Իլհամ Ալիև
10100:54«Միակ ելքը մնում է պայքարը՝ հանուն անկախության». Հրանտ Տեր-Աբրահամյան
9500:06«Ադրբեջանը մեր երկրի 60-70%-ը համարում է «Արևմտյան Ադրբեջան» և մեզ հրավիրում է դա քննարկելո՞ւ». Նիկոլ Փաշինյան
81Երեկ, 23:48