«Ընդդիմությունը չի ցանկանում տեսնել իշխանության ակնհայտ անպաշտպան դարպասը, որտեղ կարելի է գոլեր խփել»․ Հայկ Դեմոյան
![]() Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընդդիմության դիմադրությունը. Որևէ այլ երկրում գործող իշխանության ներկայացուցչի կամ ներկայացուցիչների կողմից փողերի լվացում, գողություն, գումարների հափշտակում, կոռուպցիոն գործարքներ կատարելն ու դրանց բացահայտումը կդիտարկվեին որպես մուրազ թեմաներ՝ հանրային աղմկալից հետաքննություն իրականացնելու, գործող իշխանությանը ուզածի պես վարկաբեկելու, անվստահություն հայտնելու և հեռացումը կազմակերպելու հուժկու շարժում սկսելու համար: Վեց տարի շարունակ խոսում ու բարձրաձայնում եմ աղաղակող հանցագործությունների շղթայի մասին, հրապարակում եմ փաստեր, տալիս եմ անուններ, սակայն մինչ օրս քաղաքական ու խորհրդարանական ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չի հետաքրքրվել, առավել ևս չի ցանկացել անգամ Ազգային ժողովում գտնվող Վլադիմիր Վարդանյանին ու այնտեղ պարբերաբար հայտնվող Արարատ Միրզոյանին, Ժաննա Անդրեասյանին ու հատկապես Նիկոլ Փաշինյանին ուղղել որևէ հարց այս թեմաների շուրջ: Իսկ թեմաներն այնքան լուրջ են, որ դրանով կարելի էր սկսել ու «փառահեղ» վերջ տալ ցանկացած իշխանության՝ դրա քաղաքական վարկանիշն իջեցնելով բացարձակ զրոյի: Այո, այ այսպիսի զրոյի 0: Մեր քաղաքական ընդդիմությունը համառորեն չի ցանկանում տեսնել ակնհաjտ անպաշտպան դարպասը, որտեղ ցանկացած քանակի գոլ կարելի է խփել: Հետևությունը շատ դաժան է. քաղաքական ընդդիմությունն ու գործող իշխանությունները սպասարկում են մեկ գլխավոր օրակարգ՝ տարբեր դերակատարումներով՝ կառավարվելով մեկ կենտրոնից: Այս հետևությունը կհամարեմ հնացած ու սխալ, եթե խորհրդարանական ընդդիմությունն ու հատկապես ՀՅԴ-ն Ազգային ժողովում կնախաձեռնի հատուկ լսումներ՝ գործող իշխանությունների ներկայացուցիչների և նրանց կողմից հովանավորվող անձանց կողմից բազմաթիվ քրեորեն հետապնդելի հանցագործությունների շուրջ քննարկում անցկացնելու համար՝ հրավիրելով ՔՊ-ական պատգամավորների, նախարարների ու ՀՀ Գլխավոր դատախազին: Հետգրություն՝ լրացման տեսքով. Հայոց ցեղասպանության պատմական փաստի ժխտումը Նիկոլի կողմից, ինչպես նաև մյուս հակապետական ու հակաազգային հայտարարություններն ու գործողությունները միմիայն բխում են ընդդիմության անգործությունից ու դրա հետևանքը հանդիսացող անպատիժ մնալու ինքնավստահությունից»: Աղբյուրը` Հայկ Դեմոյան |
«ԱՄՆ-ն քաղաքական մեսիջ է ուղարկել, որ Փաշինյանը քաղաքական գործոն չէ, անհետաքրքիր պերսոնաժ է»․ Հենրիխ Դանիելյան (տեսանյութ)
42Երեկ, 23:42«Մոսկվան ողջունում է Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելու սխալի մասին Թրամփի խոսքերը»․ Սերգեյ Լավրով
89Երեկ, 23:02«Կուլիսներում պաշտոնյաներն ասում են, որ Վրաստան-Հայաստան միջպետական ճանապարհի հետ կապված ևս չլուծված խնդիր կա»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
68Երեկ, 22:54Կրեմլն առաջին անգամ խոստովանել է Թրամփի հետ շփումներն ուկրաինական պատերազմի շուրջ
121Երեկ, 22:08«ԱՄՆ պետական ապարատի ապամոնտաժումն ազդելու է նաև ՀՀ-ի նման «մազից կախված» պետությունների վրա»․ Կարեն Վրթանեսյան
88Երեկ, 21:54«Արսեն Թորոսյանը թրաֆիքինգի զոհ է, ասում են՝ отрабатывать արա, որ չդատվես, բայց դատվելու է»․ Էդմոն Մարուքյան
108Երեկ, 21:42