Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2026 թ.

«Այսօր ևս ձերբակալել են մեր վստահված անձանց»․ Լենա Մաթևոսյան

65
Այսօր, 14:12
«Այսօր ևս ձերբակալել են մեր վստահված անձանց»․ Լենա Մաթևոսյան

«Իշխանությունները, իրենց ձեռագրին բնորոշ, նաև այսօր՝ ընտրություններից մի քանի օր առաջ, ձերբակալել են մեր վստահված անձանց։ Սա վկայում է այն մասին, որ իշխանությունները վախեցած են»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը՝ անդրադառնալով Ստեփանավանում իրենց աջակիցների շրջանում ձերբակալություններին։ «Իշխանությունները շատ լավ տարբերակ են գտել, ձերբակալում են պատասխանատու բոլոր անձանց, ներկայացուցիչներին, թիմակիցներին, հետո վարչական ռեսուրս են կիրառում ընտրությունների օրն ու ընտրություններից մեկ օր հետո «ժողովրդավարական» հաղթանակի մասին են ասում»,- շարունակել է Մաթևոսյանը։

«Այսօր ևս ձերբակալել են մեր վստահված անձանց»․ Լենա Մաթևոսյան