Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2026 թ.

«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան

89
Այսօր, 17:24
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հերթական անգամ տեղեկություն տարածվեց որ ՀՀ սահմանը հատել ու Հայաստանի տարածք է անցել ադրբեջանցի (այս անգամ հովիվ) ու դեռ չեն հասցրել քննությամբ պարզել, թե այդ ինչ ադրբեջանցի է, որտեղով է հատել սահմանը, այդ ինչպես հնարավոր եղավ աննկատ անցնել սահմանը իշխանավորները միանգամից դիագնոզն ասում են՝ «մոլորվել է»:
Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն, նախորդ դեպքում էլ էին ասում չէ՞ զինվորը զենքը ձեռքին «մոլորվել է»՝ հայտնվելով Շաքիում:
Եթե ադրբեջանցին մոլորվել է՝ դա պետք է պարզի քննությունը, ոչ թե քաղաքական գործիչը՝ նախապես ձևակերպի պատկան մարմինների փոխարեն, ավելին՝քննության ու հետագա քարոզչության ուղենիշ տա դրան:
Իշխանությունը պարտավոր է ոչ թե հանրությանը սովորեցնել, թե ինչպես հանգիստ վերաբերվել վտանգներին, այլ ապացուցել, որ կարողանում է կանխել դրանք:
Իսկ քաղաքացին հստակ պահանջ ունի պետական անվտանգության, հաշվետվողականության և իշխանության պատասխանատվության նկատմամբ»։

Աղբյուրը`   Վահագն Սարոյան