«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
![]() Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն հոկտեմբերի 24-ին, և դրան հաջորդող օրերին բոլոր այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից։ Այս մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը։ «Բոլոր այն դեպքերում, երբ ցույցեր կամ հավաքներ անցկացնելու հայտեր կներկայացնեն մարդիկ, որոնք դրա համար որևէ օրինական հիմք չունեն, պրեֆեկտներն արգելելու են այդ միջոցառումները», — ասել է Մակրոնը՝ վարչապետ Սեբաստիան Լեկորնյուի և հատուկ ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցությունից հետո։ Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ եթե հայտը ներկայացվի արհմիության կողմից, պրեֆեկտը այն կքննարկի գործող օրենսդրությանը համապատասխան։ «Միևնույն ժամանակ, արհմիություններին կառաջարկվեն ցույցեր անցկացնելու այլընտրանքային երթուղիներ», — ընդգծել է Մակրոնը։ Ավելի վաղ «Դեղին բաճկոնավորներ» շարժման համակարգողները կոչ էին արել ֆրանսիացիներին հոկտեմբերի 24-ին կրկին մասնակցել լայնածավալ բողոքի ակցիաների։ Marianne պարբերականը հայտնում է, որ Փարիզում ոստիկանության բոլոր պահեստազորայինները շտապ կանչվել են ծառայության այս շաբաթ օրը։ Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոց են դուրս եկել ավագ դպրոցի աշակերտները՝ պահանջելով բարելավել դպրոցների վիճակը։ Ավելի ուշ նրանց են միացել երկրում գների աճից դժգոհ քաղաքացիները, իսկ բողոքի ակցիաները տարածվել են նաև այլ շրջաններում։ Ամենամարդաշատը հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած համազգային ցույցն էր։ ՆԳՆ տվյալներով՝ դրան մասնակցել է շուրջ 550 հազար մարդ։ |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
