Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2026 թ.

«ԹՐԻՓՓ-ը նաև Երասխով անցնող ճանապա՞րհն է»․ Քրիստինե Վարդանյան

68
Այսօր, 13:00
«ԹՐԻՓՓ-ը նաև Երասխով անցնող ճանապա՞րհն է»․ Քրիստինե Վարդանյան

«ԹՐԻՓՓ-ը Երասխով անցնող ճանապա՞րհն էլ է, թե՞ ոչ։ Եթե այո, նույն ռեժիմը, որը գործում է Հայաստանով անցնող ճանապարհների վրա՝ «Բեք օֆիս» և «Ֆրոնտ օֆիս», Երասխով անցնող ճանապարհի վրա նույնական գործո՞ւմ է»,- ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարց ուղղեց նախարար Արարատ Միրզոյանին։

«Ադրբեջանն իրավունք է ստանալու անցնել ՀՀ տարածքով Նախիջևան և կապելու է Ադրբեջանը մեր տարածքով 3-րդ երկրների հետ, և ՀՀ-ն ստանալու է փոխադարձ առավելություններ, օգտագործելու Ադրբեջանի տարածքը, երկաթուղով կապվելու Երասխից Մեղրի և 3-րդ երկրների հետ»,- նշեց նախարարը։

«ԹՐԻՓՓ-ը նաև Երասխով անցնող ճանապա՞րհն է»․ Քրիստինե Վարդանյան