Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Կիևին և Խարկովին․ կան զոհեր
![]() Գիշերը ռուսական զորքերը կրկին հարվածներ են հասցրել Ուկրաինայի քաղաքներին։ Կիևում մասնակիորեն ավերվել է բազմահարկ բնակելի շենք։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երկու մարմին։ Խարկովի մարզի Կորոտիչ ավանում անօդաչու թռչող սարքերը հարվածել են առանձնատներից մեկին։ Զոհվել են տան 81-ամյա և 83-ամյա բնակիչները։ Եվս 11 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երկու ամսական տղա և ութամյա աղջիկ։ Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքում Ռուսաստանի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Միխայիլ Օստրոգրադսկու անվան համալսարանի տարածքում գտնվող ուսումնական մասնաշենքի հինգերորդ հարկում։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախնական տվյալներով՝ երեք մարդ է տուժել։ Պոլտավայում հրետակոծության հետևանքով հրդեհներ են բռնկվել նաև վարչական շենքում և պահեստային տարածքում։ Զապորոժիեի մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովի հաղորդմամբ՝ Զապորոժիեի և համանուն շրջանի ուղղությամբ ռուսական հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել։ Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը նույնպես հայտնել է ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։ Վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ և սննդի արդյունաբերության մասնավոր ձեռնարկություն։ |

Եգիպտոսում բեռնատարի և զբոսաշրջային ավտոբուսի բախման հետևանքով 13 մարդ է զոհվել (տեսանյութ)
22217:01
«Կրակոցներ՝ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում»․ Լիա Սարգսյան
13516:48
Կոլումբիայում ապօրինի ոսկու հանքի փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
24311:12
Սյունիքի մարզում 10 ամսական երեխա է մահացել
8910:54
Աղվերանի անտառում հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու մարմին
184Երեկ, 22:18
Ապարանի ԲԿ–ում նորածին է մահացել. հարազատները մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրում
193Երեկ, 18:54
