«Starlink-ի աշխատանքն Ուկրաինայի զինված ուժերի համար դանդաղեցնելու հրահանգը տվել է Իլոն Մասկը»․ #WSJ
![]() SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկն է հրահանգել նվազեցնել Starlink-ի ռազմական տարբերակի աշխատանքի արագությունը, որը խուճապ է առաջացրել Կիևում և շփոթություն՝ Դոնալդ Թրամփի վարչակազմում։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Պարբերականը նշում է, որ վերջին շաբաթներին Մասկը և Թրամփը դժգոհություն են հայտնել Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների կապակցությամբ։ ԱՄՆ նախագահն այն համարել է էներգակիրների բարձր գների պատճառներից մեկը։ Աղբյուրների հաղորդմամբ՝ անցյալ շաբաթ Մասկը սահմանափակել է այն արագությունը, որով ուկրաինական սարքավորումները կարող էին միանալ արբանյակային ցանցին։ Դրա հետևանքով անօդաչու թռչող սարքերի մի մասը գործնականում այլևս հնարավոր չի եղել օգտագործել։ Ամերիկացի որոշ պաշտոնյաների պնդմամբ՝ Մասկը գործել է միանձնյա, և Թրամփը կոնկրետ հրահանգ չի տվել Ուկրաինայի դեմ որևէ պատասխան միջոց ձեռնարկելու վերաբերյալ։ Սակայն իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ Մասկը, նախքան արագության սահմանափակում մտցնելը, զրուցել է վարչակազմի մի քանի ներկայացուցիչների, մասնավորապես՝ Թրամփի հետ։ Ուկրաինացի պաշտոնյաների խոսքով՝ այդ սահմանափակումը հնարավորություն է տվել ռուսական հրթիռներին շրջանցել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերը։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
