«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. ««Սիրելի՛ Քիմ, շնորհավորում եմ քեզ ծննդյանդ օրվա առթիվ և հղում լավագույն բարեմաղթանքներս»։ Կկարծեք, թե այս տողերի հեղինակը մեր աշխրհահռչակ հայրենակցուհու նախկին ամուսնու՝ Քանյե Վեսթի շնորհավորանքն է Քիմի ծննդյան տարեդարձի առիթով։ Տողերն իհարկե «նախկինի» են, բայց ոչ թե Քիմի նախկին ամուսնու, այլ Հայաստանի նախկին նախագահի՝ Արմեն Սարգսյանի։ Նա շնորհավորել է Քարդաշյանի տարեդարձը, որ երեկ էր, ու ջերմությամբ հիշել նրա այցը Հայաստան՝ երբ ինքը նախագահ էր, ու նրա նվիրվածությունը հայրենիքին։ Հայաստանի հանրությունն էլ հիշում է, որ Արմեն Սարգսյանը նախագահ էր, ոմանք գուցե ջերմությամբ են հիշում, ոմանք՝ ոչ այնքան, բայց թերևս հիշում են շատերը։ Ու նաև հիշարժան է, որ հանկարծ՝ մեկ օրում, Սարգսյանը ըստ էության դադարեց լինել նախագահ, անհասկանալի պատճառներով, անհասկանալի պայմաններում՝ արաբական միապետություններ իր այցից հետո։ Արմեն Սարգսյանի նախագահության ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել բոխտորոշ իրադարձություններ, Հայաստանի և Արցախի համար ճակատագրական, աղետալի իրողություններ։ Արմեն Սարգսյանը հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ եղել է այդ ճակատագրական տարիներին Հայաստանի նախագահ։ Այդ ամենի մասին չունի՞ Հայաստանի հանրությանը ասելու, պատմելու, խոստովանելու, բացահայտելու, բացատրելու, պարզաբանելու որևէ բան»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«ԹՐԻՓՓ-ը նաև Երասխով անցնող ճանապա՞րհն է»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5413:00
«Աղետալի պատերազմից հետո ուրիշ սահմռկեցուցիչ բան դժվար է պատկերացնել», «մի փորձեք լինել ավելի դաշնակ և քոչարյանական»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7112:42
«Կիրառվել են թաքնված տեսախցիկներով արված տեսագրություններ և տարածվել մոնտաժված տեսանյութեր». «Ուժեղ Հայաստան»
7612:36
«ԹՐԻՓՓ-ի լայնությունն ինչքա՞ն է»․ Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին
7612:12
«Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ զեկույցին»․ Պեսկով
8312:00
«Սա ընտրական գործընթացի կացնահարում է». Մեսրոպ Եսայան
9511:48
