«Եթե Ուկրաինան զիջի Սլավյանսկն ու Կրամատորսկը, պատերազմը կարող է տեղափոխվել Դնեպրոպետրովսկի մարզ»․ Զելենսկի
![]() Եթե Ուկրաինան հանձնի Դոնեցկի մարզի Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքները, պատերազմը կարող է տարածվել նաև հարևան մարզի վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ The Diary Of A CEO փոդքասթի ժամանակ։ Զելենսկու խոսքով՝ ռուսները ձգտում են գրավել Ուկրաինայի արևելքը, մասնավորապես՝ Սլավյանսկն ու Կրամատորսկը։ Այդ քաղաքներից ճանապարհը տանում է դեպի Դնեպրոպետրովսկի մարզ՝ Պավլոգրադ և Դնեպր քաղաքներ։ Նա հավելել է, որ այն երկրի արդյունաբերական և մեքենաշինական կենտրոնն է, որից կախված է Ուկրաինայի տնտեսությունը։ Զելենսկին նաև հիշեցրել է, որ հենց այնտեղ է կառուցվել լավ ամրացված պաշտպանական գիծ։ «Եթե մենք նրանց զիջենք մեր քաղաքները, ռիսկը չափազանց մեծ կլինի։ Եթե նա ցանկանա առաջ շարժվել, կկարողանա գրավել բազմաթիվ քաղաքներ։ Ռիսկն իրական է։ Ոչ ոք ոչինչ չի երաշխավորում», — ասել է նախագահը։ Զելենսկին նշել է, որ այժմ բոլորը խոսում են անվտանգության երաշխիքների մասին, և Ուկրաինան պատրաստ է նման քննարկումների։ Միևնույն ժամանակ, ռուսները ցանկանում են, որ Ուկրաինան ավելի հետ քաշվի։ «Եթե մենք հետ քաշվենք, որտե՞ղ են անվտանգության երաշխիքները։ Էլ չեմ խոսում այն մասին, որ դա անարդար է», — հարցրել է նա։ Զելենսկու գնահատմամբ՝ ռուսները վերահսկում են Ուկրաինայի տարածքի շուրջ 18-19%-ը։ «Նա (Պուտինը՝ խմբ.) ցանկանում է գրավել Զապորոժիե քաղաքը, բայց չի կարողանում դա անել։ Սա նրա նպատակներից մեկն է։ Զապորոժիեն և Միկոլաևը նույնպես թիրախներ են, թեև նա այդ մասին բացահայտ չի խոսում», — ասել է Զելենսկին։ Զելենսկին հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է անում փոխզիջում գտնել։ Նրա խոսքով՝ ամենամեծ փոխզիջումն արդեն իսկ Ուկրաինան անում է։ «Ամենամեծ փոխզիջումը, որին մենք արդեն գնում ենք, հրադադարն է։ Եկեք պարզապես դադարեցնենք այս պատերազմը», — ասել է նա։ «Ես բազմիցս փորձել եմ ԱՄՆ նախագահին ասել՝ պարզապես հասկացե՛ք մեզ։ Հսկայական փոխզիջում է պարզապես պահպանել ներկայիս դիրքերը՝ այնտեղ, որտեղ մենք հիմա ենք», — հավելել է Զելենսկին։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
