Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2026 թ.

«Ճշգրիտ է նկատված կանանց նկատմամբ այս երկու բռնարարների ընդհանրական վարքը». Հովհաննես Իշխանյան

87
Այսօր, 13:54
«Ճշգրիտ է նկատված կանանց նկատմամբ այս երկու բռնարարների ընդհանրական վարքը». Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արման Հայրապետյանը ճշգրիտ նկատել է կանանց նկատմամբ այս երկու բռնարարների ընդհանրական վարքը: Այս երկու մարդկանց տարբերությունն այն է, որ ձախինը մեկ հոգու վրա լծակ ունի և մեկ հոգու է բռնության ենթարկում, իսկ աջ կողմինը 150 հազարի է էթնիկ զտել ու բռնանում է, որ չեն կարող վերադառնալ իրենց տուն։
Մյուս տարբերությունն այն է, որ աջ կողմինը կնոջ վրա բռբռչելուց նաև իր ախտոտություններին մասնակից է դարձրել կնոջ անչափահաս տղային։
Ձախ կողմինը սովորական թափառական է, աջինին կոչում են վարչապետ։
ՔՊ-ում էլ կամ կամավոր են ընդունում, որ աջինը նրանց վարչապետն է, կամ էլ այդ կնոջ պես բռնությամբ ընդունել է տալիս»: