Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի վրա հարձակման մասին
1145
Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2026 թ., 17:31
![]() Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժումը (հուսիները) հայտարարել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում երկրի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին։ «Վերջին 48 ժամվա ընթացքում մենք Եմենի բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ չորս ճշգրիտ ռազմական գործողություն ենք իրականացրել։ Առաջին գործողությունն ուղղված էր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում գտնվող պաշտպանության նախարարության շենքի դեմ։ Հարվածը ճշգրիտ էր», — Al Masirah հեռուստաալիքի եթերում հայտնել է հուսիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ Նրա խոսքով ՝ մյուս գործողություններն ուղղված են եղել թագավորության արևմուտքում՝ Յանբուում գտնվող Aramco նավթագազային ընկերության օբյեկտի, Դամամի և Աբհայի միջազգային օդանավակայանների դեմ: |

Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց
7512:18
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել. մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել
11411:36
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
14000:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
169Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
372Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
164Երեկ, 19:00
