Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2026 թ.

«Հավանաբար հանձնելու թեմաներ կան, փորձում են հասարակության ուշադրությունը շեղել»․ Բագրատ Սրբազան

72
Այսօր, 15:36
«Հավանաբար հանձնելու թեմաներ կան, փորձում են հասարակության ուշադրությունը շեղել»․ Բագրատ Սրբազան

«Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հայտարարությանը։
«Այս իշխանությունը հասարակության աչքին հիմնական թեմա է դարձնում որևէ հարց, որպեսզի խորքային, դիվային այլ ծրագրեր կարողանան իրականացնել։ Հիմա էլ խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար ներսում ինչ-որ թեմա կա առաջ տանելու, հանձնելու թեմաներ կան, ավելի մեծ խնդիրներ՝ համազգային նշանակության, որոնք փորձում են այս թեմաներով հասարակության ուշադրությունը շեղել»,- շարունակել է Բագրատ Սրբազանը։

«Հավանաբար հանձնելու թեմաներ կան, փորձում են հասարակության ուշադրությունը շեղել»․ Բագրատ Սրբազան