«Սա Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու երրորդ դեպքն է»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Մեր պատմության մեջ երևի առաջին անգամն է, որ մետրոպոլյան մեզ ոչ թե ձգում է դեպի իրեն, այլ անուղղակի կերպով ասում են, որ ձեզ կհեռացնենք մեզնից»,- ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը կասեցնելու մասին զեկույցին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Նախորդող շրջանում Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական առումով չբերեցին սպասված հետևանքների, այն հետևանքների, որը որոշ շրջանակներ Հայաստանում և Հայաստանից դուրս ուզում էին։ Սա Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու երրորդ դեպքն է լինելու վերջին 3 տարվա ընթացքում։ Առաջինը՝ 2023թ․ իրադարձություններն էին, երբ Ղարաբաղում ռուս խաղաղապահների նեկայության պայմաններում ի՞նչն էր նպատակը մարդկանց հոսքն ուղղել դեպի Հայաստան և զուգահեռաբար քաղաքական իշխանությունը փոխելու կոչեր էին հնչեցնում հայտնի տեղերից․ չստացվեց։ Հաջորդը՝ 2026թ․ խորհրդանական ընտրություններն էին, այդ մի փորձն էլ չստացվեց, հիմա 3-րդ փորձն է ըստ էության նախատապտրաստվում, որը լայնորեն քննարկվող գաղտնի պլանի մի մասն է»,- նշեց Փաշինյանը։ «Այստեղ տնտեսական բաղադրիչը չկա, քաղաքական բաղադրիչն է։ Նպատակը Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելն է և Հայաստանի նկատմամբ վերահսկողություն սահմանելը, դե ֆակտո և դե յուրե Հայաստանին անկախությունից զրկելը»,-հավելեց վարչապետը։
|

«ԹՐԻՓՓ-ը նաև Երասխով անցնող ճանապա՞րհն է»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5413:00
«Աղետալի պատերազմից հետո ուրիշ սահմռկեցուցիչ բան դժվար է պատկերացնել», «մի փորձեք լինել ավելի դաշնակ և քոչարյանական»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7112:42
«Կիրառվել են թաքնված տեսախցիկներով արված տեսագրություններ և տարածվել մոնտաժված տեսանյութեր». «Ուժեղ Հայաստան»
7612:36
«ԹՐԻՓՓ-ի լայնությունն ինչքա՞ն է»․ Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին
7612:12
«Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ զեկույցին»․ Պեսկով
8312:00
«Սա ընտրական գործընթացի կացնահարում է». Մեսրոպ Եսայան
9511:48
